Ռուսաստանին այլեւս չեն հուզում հնարավոր պատժամիջոցները Կերչի նեղուցի իրադրության պատճառով. Լավրով

15:20, 26 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանին այլեւս չեն հուզում հնարավոր պատժամիջոցները Կերչի նեղուցի իրադրության պատճառով: Նոյեմբերի 26-ին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել Է Ռուսաստաանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դա արդեն վաղուց դադարել Է մեզ հուզել: Անշուշտ, պատժամիջոցները միշտ Էլ վատ են, բայց երբ երեկվա նման միջադեպերի պատճառով կողմը, որի սուվերենությունը խախտվել Է, կարող Է դիտվել որպես նոր պատժամիջոցների օբյեկտ, այդ քաղաքականությունը դժվար Է մեզ մեկնաբանել: Շատ դժվար Է հույս ունենալ, թե մենք կկարողանանք ազդել այն մարդկանց վրա, որոնք համակված են շարունակ նոր առիթներ որոնելու Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար»,- ասել Է արտգործնախարարը:

«Դա միանշանակ սադրանք Էր: Խախտվել են միջազգային իրավունքի՝ ոչ միայն ծովային, այլեւ ընդհանուր միջազգային իրավունքի հանգուցային դրույթները, ներառյալ ՄԱԿ-ի կանոնադրությունը»,- ասել Է նա: Լավրովը նաեւ հայտարարել Է, որ Ռուսաստանը Կիեւի արեւմտյան հովանավորներին կոչ Է անում զսպելու նրանց, ովքեր փորձում են քաղաքական միավորներ ստանալ Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրություններից առաջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am