Ձնամրրիկի պատճառով հարյուրավոր ավիաչվերթներ են չեղարկվել ԱՄՆ-ի Հյուսիս- արեւմուտքում

10:43, 26 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Հյուսիս-արեւմուտքի կենտրոնական մասում մոլեգնող ձնամրրիկի պատճառով հարյուրավոր ավիաչվերթներ են չեղարկվել ԱՄՆ-ի Հյուսիս-արեւմուտքում, փակված են մի քանի ավտոմայրուղիներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թռիչքների հսկման FlightAware կայքի տվյալներով՝ տեղական ժամանակով ժամը 18:00-ի (Երեւանի ժամանակով նոյեմբերի 26-ի 04:00-ի) դրությամբ չեղարկվել են ԱՄՆ ուղեւորվող կամ երկրից մեկնող ավելի քանի 1200 չվերթներ: ԶԼՄ-ների տվյալներով՝ ուժգին քամիներ ու ձնատեղումներ են Նեբրասկայի նահանգի մեծ մասում եւ Կանզասի, Այովայի եւ Միսուրիի նահանգների մի մասում: Նեբրասկայի նահանգի արեւելյան մասում փակվել Է Լինկոլն եւ Օմահա քաղաքների միջեւ ձգվող ավտոմայրուղու մի հատվածը:

Օդերեւութաբանները 15-ից մինչեւ 25 սմ ձյուն են սպասում ԱՄՆ-ի Հյուսիս-արեւմուտքում, առանձին նահանգներում կարող Է տեղալ մինչեւ 30 սմ ձյուն: Նոյեմբերի 26-ին ձնամրրիկը կտեղաշարժվի դեպի երկրի հյուսիս-արեւելք: Սպասվում Է, որ ձնաբուքը կմոլեգնի Ինդիանայի հյուսիսային մասում եւ Միչիգանի հարավում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am