Նիկոլ Փաշինյանն առաջարկում է սահմանափակել պլաստմասե իրերի կիրառումը

11:51, 22 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր աշխատասենյակի պլաստմասե գրիչները փոխարինել է թղթե էկոգրիչներով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Իմ աշխատասենյակի պլաստմասե գրիչները փոխարինեցի թղթե էկոգրիչներով: Քայլ առ քայլ պետք է սահմանափակել պլաստիկե պիտույքների կիրառումը՝ հանուն շրջակա միջավայրի պաշտպանության»,- գրել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նոյեմբերի 20-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում նույնպես թղթե էկոգրիչ էր օգտագործում:


© 2009 ARMENPRESS.am