Թրամփն «Օբամայի դատավորների» շուրջ վիճաբանել Է ԱՄՆ-ի Գերագույն դատարանի ղեկավարի հետ

11:43, 22 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավաստել Է, որ ամերիկացի որոշ դատավորների, ովքեր արգելափակում են իր որոշումները, համարում Է «Օբամայի դատավորներ», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նա, դիմելով ԱՄՆ-ի գերագույն դատավոր Ջոն Ռոբերտսին, գրել Է. «Ներեցե՛ք, գերագույն դատավոր Ջոն Ռոբերտս, բայց ձեզ մոտ իրոք կան «Օբամայի դատավորներ», եւ նրանք միանգամայն այլ տեսակետ ունեն, քան այն մարդիկ, ովքեր պատասխանատու են մեր երկրի անվտանգության համար»: Ավելի վաղ Ռոբերտսն ԱՄՆ-ի նախագահին մեղադրել Էր, որ նա Կալիֆոռնիայի դատարանի ներկայացուցչին «Օբամայի դատավոր» Էր անվանել՝ միգրանտներին միայն երկիր մուտքի կետերում ապաստանի տրամադրման՝ նախագահի որոշումը չեղյալ հայտարարելու համար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am