Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի Արեւմտյան ափի ներկայացուցիչների հետ

10:30, 22 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 21-ին Լոս Անջելես քաղաքում հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի Արեւմտյան ափի ներկայացուցիչների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահիօ աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահը բարձր է գնահատել հայկական համագումարի գործունեությունը համազգային խնդիրների լուծման եւ Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում՝ գոհունակությամբ նշելով Արցախի հետ համագործակցության բարձր մակարդակը:

Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:


© 2009 ARMENPRESS.am