Հերթական ոչ-ոքին Կարլսեն-Կարուանա մրցախաղում  

10:22, 22 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղում գրոսմայստերներից ոչ մեկն այդպես էլ դեռևս հաղթանակ չի տարել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լոնդոնում ընթացող չեմպիոնական մրցախաղի 9-րդ պարտիան նույնպես ավարտվեց խաղաղ արդյունքով: Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Պարտիան ավարտվեց 56-րդ քայլին: Այժմ երկու մրցակիցներն ունեն 4,5-ական միավոր:

Աշխարհի չեմպիոնի կոչման համար նրանք կխաղան 12 պարտիա: Հավասար հաշվի դեպքում կնշանակվի թայ-բրեյք: Մնացած պարտիաները կկայանան նոյեմբերի 22-ին, 24-ին, 26-ին: Հանգստյան օրերն են նոյեմբերի 23-ը, 25-ը: Անհրաժեշտության դեպքում թայ-բրեյքը տեղի կունենա նոյեմբերի 28-ին: Մրցանակային հիմնադրամը 1 միլիոն եվրո է: Հաղթողը կստանա գումարի 60 տոկոսը:


© 2009 ARMENPRESS.am