Գեղարքունիքի մարզում նոյեմբերի 22-ին վթարային ջրանջատում է սպասվում

18:35, 21 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 22-ին ժամը 08:00-17:00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Բերդկունք, Հայրավանք, Ծովազարդ, Լճափ, Լճաշեն, Չկալովկա, Նորաշեն գյուղերի ջրամատակարարումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Վեոլիա Ջուր»ՓԲԸ-ից, ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար։


© 2009 ARMENPRESS.am