Իրանի ԱԳՆ-ն անխոհեմ եւ անարդյունավետ Է որակել ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները

15:06, 21 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի նոր պատժամիջոցները հակասում են միջազգային իրավունքին եւ չեն հասնի իրենց նպատակին: Նոյեմբերի 21-ին այս մասին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Գասեմին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այդ պատժամիջոցներն անխոհեմ են եւ անարդյունավետ, ինչպես նաեւ հակասում են իրավական նորմաներին»,- Գասեմիի խոսքից մեջբերում Է արվում Իրանի ԱԳ նախարարության կայքում: Նա հավելել Է, որ «այդ միջոցները չեն հասնի այն նպատակներին, որոնք հետապնդում են դրանց նախաձեռնողները»: Գասեմիի խոսքով՝«վաղ թե ուշ ԱՄՆ-ը կհասկանա իր գործողությունների ապարդյունությունը»: Դիվանագետն այս կերպ Է արձագանքել այն բանին, որ Վաշինգտոնը նոյեմբերի 20-ին նոր պատժամիջոցներ Է սահմանել այն ընկերությունների դեմ, որոնք, նրա վարկածով, կապված են Իրանի զինված ուժերի հետ:

ԱՄՆ-ը պատժամիջոցների ցանկ Է մտցրել վեց ֆիզիկական անձանց եւ երեք կազմակերպություն՝ Սիրիայի կառավարությանը նավթի մատակարարումներին, իսկ այնուհետեւ Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի «Ալ Քուդս» հատուկ ստորաբաժանմանը դրամական միջոցների հանձնմանն աջակցելու համար:

Սահմանափակումները վերաբերել են այդ թվում Ռուսաստանի Global Vision Group եւ «Պրոմսիրյոիմպորտ» երկու ձեռնարկություններին, ինչպես նաեւ «Պրոմսիրյոիմպորտի» գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Անդրեյ Դոգաեւին: Բացի դրանից, սահմանափակումների տակ են հայտնվել Իրանի երկու քաղաքացիներ, Իրաքի մեկ քաղաքացի, մեկ լիբանանցի եւ մեկ սիրիացի, ինչպես նաեւ Իրանում գրանցված Tadbir Kish Medical and Pharmaceutical ընկերությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am