Դավիթ Տոնոյանն Աֆղանստանի «Քեմփ Մարմալ» ռազմաբազայում ծանոթացել է հայ խաղաղապահների ծառայության պայմաններին

14:10, 21 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն Աֆղանստանի «Քեմփ Մարմալ» ռազմաբազայում ծանոթացել է հայ խաղաղապահների ծառայության պայմաններին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը զրուցում է հայ խաղաղապահների հետ,  ծանոթանում նրանց  ծառայության  պայմաններին:

 


© 2009 ARMENPRESS.am