Արմեն Մելքոնյանը հետ է կանչվել Եգիպտոսում, Եթովպիայում, Լիբիայում և Ալժիրում ՀՀ դեսպանի պաշտոնից

13:19, 21 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Մելքոնյանին Եգիպտոսում, Եթովպիայում, Լիբիայում և Ալժիրում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին; «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արմեն Մելքոնյանին հետ կանչել Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում, Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում, Լիբիայի Արաբական Սոցիալիստական Ժողովրդական Մեծ Ջամահիրիայում, Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում: 

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Մելքոնյանը հետ է կանչվել նաև Արաբական պետությունների լիգայում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցչի պաշտոնից: 


© 2009 ARMENPRESS.am