Դերասանուհի Միլի Բոբի Բրաունը դարձավ ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան

13:04, 21 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասանուհի Միլի Բոբի Բրաունը, որը հռչակվել Է «Շատ տարօրինակ բաներ» սերիալում խաղացած գլխավոր դերով, նշանակվել Է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) ամենաերիտասարդ բարի կամքի դեսպանը: Այդ որոշման մասին հայտարարվել Է նոյեմբերի 20-ին ՄԱԿ-ում Երեխաների պաշտպանության համաշխարհային օրվա առթիվ կայացած մամուլի ասուլիսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան լինելը իմ վաղեմի երազանքն Է,-խոստովանել Է Բրաունը:-Ինձ համար շատ մեծ պատիվ Է՝ հայտնվել նշանավոր մարդկանց ցուցակում, որոնք երկար տարիներ աջակցել ու աջակցում են ՅՈւՆԻՍԵՖ-ին»:

Նա հայտնել Է, որ անհամբերությամբ Է սպասելու երեխաների ու երիտասարդության հետ հանդիպմանն ամբողջ աշխարհում, որպեսզի ավելի լավ իմանա նրանց խնդիրների ու կարիքների մասին եւ հանդես գա նրանց անունից: Հիմնական խնդիրների թվում, որոնցով Բրաունը պլանավորում Է զբաղվել, նա առանձնացրել Է կրթության անհասանելիությունը եւ երեխաների նկատմամբ բռնությունը:

Դերասանուհին ՅՈւՆԻՍԵՖ-ի գործունեությանն աջակցում Է 2016 թվականից, այդ ժամանակ նա Միավորված ազգերի կազմակերպության 70-ամյակի տոնակատարությանը մասնակցեց որպես հաղորդավարուհի: ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպաններ են արդեն հանդես են գալիս բազմաթիվ հայտնիներ, որոնց թվում են՝ Դեւիդ Բեքհեմը, Օռլանդո Բլումը, Ջեկի Չանը, Ռիկի Մարտինը, Լիոնել Մեսին, Լիամ Նիսոնը եւ Շակիրան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am