«Իմ քայլը» դաշինքն ընտրություններին կմասնակցի «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն և հզոր պետություն» կարգախոսով

12:55, 21 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի կարգախոսն է «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն և հզոր պետություն»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը:

«Այս կարգախոսը բոլորովին նոր չէ: Այն տարիներ շարունակ  եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրում: Եվ ես ուրախ եմ, որ հնարավորություն կա այդ կարգախոսը ներկայացնել»,-ասաց Նազարյանը:

Նա նշեց, որ «Նիկոլ, վարչապետ» կարգախոսը քննարկվել է որպես տարբերակ, սակայն իրենք ներկայացրել են այն կարգախոսը, որը պաշտոնապես հաստատվել է:


© 2009 ARMENPRESS.am