Լավագույն «Նոր նախագիծ» մրցանակ GBA-ի կողմից

12:20, 21 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը  The Global Banking Alliance for Women (GBA) ընկերության  կողմից «Ֆինանսական ծառայությունների զարգացումների ապագան կանանց համար» խորագրով  տարեկան համաժողովի շրջանակում արժանացել է լավագույն «Նոր նախագիծ» մրցանակին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ից, մրցանակն ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկին շնորհվել է վերջին տարում կին հաճախորդների  համար նախատեսված փաթեթային ֆինանսական լուծումների ստեղծման և ներդրման կապակցությամբ։

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը տարեսկզբին իրականացրել էր «Կանայք բիզնեսում»  թեմայով միջոցառումը, որի շրջանակում կին գործարարներին ներկայացվեց հատուկ ֆինանսական ծառայություն։

 


© 2009 ARMENPRESS.am