Ինտերպոլի ղեկավարի պաշտոնում ընտրվեց Հարավային Կորեայի ներկայացուցիչը

12:00, 21 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինտերպոլի նախագահի պաշտոնակատար Կիմ Չոն Յանն ընտրվել Է Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (Ինտերպոլ) նոր ղեկավար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, կազմակերպությունը նոյեմբերի 23-ին հայտնել Է Twitter-ի իր պաշտոնական Էջում:

«Կիմ Չոն Յանը՝ Կորեայի Հանրապետությունից, Ինտերպոլի նախագահ Է ընտրվել երկամյա ժամկետով»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Ընտրությունները կայացել են Դուբայում Ինտերպոլի 87-րդ Գլխավոր ասամբլեայում: Հոկտեմբերից Կիմ Չոն Յանը կատարում Էր Ինտերպոլի ղեկավարի պարտականությունները՝ կապված նրա նախկին նախագահ Մեն Հունվեյի պաշտոնաթողության հետ: Սեպտեմբերի 25-ին նա մեկնել Էր Չինաստան, որտեղ ձերբակալվել Էր կոռուպցիայի կասկածանքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am