Ցուկերբերգը մտադիր Է մնալ Facebook-ի ղեկավարի պաշտոնում՝ չնայած քննադատությանը

11:55, 21 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը մտադիր չԷ թողնել նախագահի պաշտոնն ընկերության տնօրենների խորհրդում՝ չնայած իր հասցեին հնչող քննադատությանն այն սկանդալների պատճառով, որոնք կապված են օգտատերերի անվտանգության հետ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել Է նոյեմբերի 20-ին:

Անցյալ շաբաթ The New York Times թերթը հրապարակել Է նյութ, որում պնդվում Է, թե Facebook-ի ղեկավարն օպերատիվ միջոցներ չի ձեռնարկել սոցցանցում զանազան նյութերի զետեղման դեպքերը կանխելու համար, որոնք միտված են ԱՄՆ-ում քաղաքական գործընթացներին միջամտելուն: Ինչպես պնդել Է հրատարակությունը՝ վկայակոչելով աղբյուրներ, Ցուկերբերգը եւ Facebook-ի գործադիր տնօրեն Շերիլ Սենդբերգը սկզբում իբր թաքցրել են նման դեպքերը կամ Էլ անտեսել են դրանք:

Հարցազրույցի ընթացքում CNN-ի հաղորդավարի այն հարցին, թե ինքը քննարկում Է արդյոք ընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից հեռանալու հնարավորությունը, Ցուկերբերգը բացասական պատասխան Է տվել: «Նման պլաններ չկան»,- ասել Է նա: Ավելի վաղ, ինչպես հայտնել Է CNN-ը, Facebook-ի մի շարք ներդրողներ բազմաթիվ սկանդալների եւ զանգվածային լրատվամիջոցներում մերկացնող հրապարակումների լույսով հանդես են եկել տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից Ցուկերբերգին զրկելու առաջարկությամբ:

Նա նաեւ միաժամանակ զբաղեցնում Է Facebook-ի գլխավոր տնօրենի պաշտոնը: Հարցազրույցում սոցցանցի ղեկավարը նաեւ պաշտպան Է կանգնել Սենդբերգին՝ հայտարարելով, որ նա «իրոք կարեւոր» ղեկավար աշխատակից Է, որի պատասխանատվության ոլորտի մեջ են մտնում ընկերության հանդեպ ծառացած բազմաթիվ հանգուցային խնդիրներ: «Ես հպարտանում եմ այն աշխատանքով, որը մենք միասին արել ենք, եւ հուսով եմ, որ մենք համատեղ կաշխատենք դեռ տասնյակ տարիներ»,- նշել Է գործարարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am