Թուրքիայի Զոնգուլդակ նահանգի պղնձի հանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բանվոր է մահացել  

11:03, 21 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի հյուսիսարևմտյան Զոնգուլդակ նահանգի Քիլիմլի շրջանի պղնձի հանքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բանվոր է մահացել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Պայթյունի պատճառները դեռևս հայտնի չեն: Պայթյունի հետևանքով հանքում փլուզում է տեղի ունեցել:

 Փրկարարները հատուկ գործողություններ են իրականացնում հանքում մնացած 3 բանվորներին դուրս բերելու ուղղությամբ:

 


© 2009 ARMENPRESS.am