Երևանյան ֆուտբոլային միջազգային մրցաշարում հաղթեց Հոլանդիան  

10:46, 21 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում կայացած ֆուտբոլի միջազգային մրցաշարում հաղթեց Հոլանդիայի ընտրանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցավ Մ-19 տարեկանների ընկերական մրցաշարի եզրափակիչ հանդիպումը։ Հոլանդիայի հավաքականը հետաքրքիր և լարված պայքարում 2։1 հաշվով գերազանցեց Պորտուգալիայի թիմին և դարձավ մրցաշարի հաղթող:

Հայաստանի հավաքականն այս մրցաշարում ոչ մի հաղթանակ չտոնեց:


© 2009 ARMENPRESS.am