Կատալոնիայում գնացքի վթարից տուժածների թիվը հասել Է 40-ի

13:34, 20 Նոյեմբեր, 2018


ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկ մարդ Է զոհվել, եւս ավելի քան 40-ը՝ վիրավորվել Կատալոնիայում (Իսպանիա) տեղի ունեցած երկաթուղային աղետի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է արտակարգ իրավիճակների ծառայությունը:

Նոյեմբերի 20-ի առավոտյան Վակարիսես մունիցիպալիտետի շրջանում, որը 40 կիլոմետր Է հեռու Բարսելոնայից, Տարասա եւ Մանրեսա քաղաքների միջեւ ռելսերից դուրս Է ընկել մարդատար գնացքը: Պատճառը հորդառատ անձրեւների առաջացրած սողանքն Էր, որոնք վերջին օրերին տեղում Էին Կատալոնիայում: Ինչպես Twitter-ում հայտնել Է արտակարգ իրավիճակների ծառայությունը, ընդամենը վագոններում եղել Է 131 մարդ: Նրանցից մեկը զոհվել Է, երեք հոգի միջին աստիճանի ծանրության վերքեր են ստացել, 41-ը՝ թեթեւ վնասվածքներ: 86 մարդ չի տուժել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am