Նիկոլ Փաշինյանը ասուլիսին ներկայացել է եռագույն փողկապով

12:58, 20 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հրավիրված ասուլիսին ներկայացել է եռագույն փողկապով: «Ես նախկինում հարցերից մեկին ի պատասխան ասացի, որ կրում եմ բացառապես հայկական արտադրության հագուստ՝ բացառությամբ փողկապի, որն այդ պահի դրությամբ չէի կարողացել գտնել: Արտադրողներն արձագանքել են, և այսօր ես ասուլիսից անմիջապես առաջ ստացել եմ երկու փողկապ, որոնցից մեկը կրում եմ այս ասուլիսի ընթացքում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:


© 2009 ARMENPRESS.am