Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի խմբային փուլում 2-րդն էր

01:43, 20 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Ազգերի լիգայի խմբային փուլում D խմբի 4-րդ ենթախմբում Հայաստանի հավաքականը վերջին տուրից հետո 2-րդն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս խմբում առաջին տեղը զբաղեցրեց և խմբից դուրս եկավ Մակեդոնիան, որը հավաքեց 15 միավոր: Մակեդոնացիները խմբային փուլում պարտվեց միայն Հայաստանի հավաքականին Երևանում կայացած խաղում: Հայաստանի ընտրանին 10 միավորով երկրորդն է: Մեր ընտրանին 6 խաղերից միայն 3-ում հաղթանակ տոնեց, մեկ հանդիպում ավարտեց ոչ-ոքի, իսկ երկուսում պարտվեց:

 6 միավորով եռյակի վերջում Ջիբրալթարն է, իսկ 4 միավորով վերջինը Լիխտենտեյն է:

 


© 2009 ARMENPRESS.am