Մակեդոնիան խոշոր հաշվով հաղթեց Ջիբրալթարին

01:38, 20 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Ազգերի լիգայի խմբային փուլում D խմբի 4-րդ ենթախմբում, որտեղ ընդգրկված էր նաև Հայաստանի թիմը, Մակեդոնիան Սկոպյեյում ընդունեց Գիբրալթարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մակեդոնիան բացեց խաղի հաշիվը 27-րդ րոպեին: Տան տերերին առաջ մղեց Բարդին: Երկրորդ կեսում Մակեդոնացիները խփեց նաև երկրորդ, երրորդ և չորրորդ գոլերը: Դուբլի հեղինակ դարձավ Նեստրովոսկին, մեկ անգամ էլ աչքի ընկավ Տրայկովսկին:

Ի վերջո Մակեդոնիան այս խաղում ևս հաղթեց և Ազգերի լիգայի խմբային փուլից դուրս եկավ զբաղեցնելով առաջին հորիզոնականը:


© 2009 ARMENPRESS.am