Մարմնամարզիկները մեկնում են Գերմանիա

00:09, 20 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարմնամարզության Հայասանի տղամարդկանց թիմը մեկնում է աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ թիմի կազմում մեդալների համար կպայքարեն՝ Արթուր Դավթյանը (հենացատկ), Վահագն Դավթյանը եւ Արթուր Թովմասյանը (օղակների վարժություն) եւ Հարություն Մերդինյանը (նժույգի թափեր):

Աշխարհի գավաթի 8-րդ փուլի խաղարկությունն անցկացվում է Գերմանիայի Գոթբուս քաղաքում:

 


© 2009 ARMENPRESS.am