ԵՊՀ ՈՒԽ-ն նոր խմբագրված կանոնադրությունը ներկայացրել է ԿԳ նախարարության հաստատմանը

20:10, 19 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 15-ին ԵՊՀ ՈւԽ արտահերթ համագումարում հաստատվել է ԵՊՀ ՈՒԽ նոր խմբագրված կանոնադրությունըորը  ներկայացվել է ԿԳ նախարարության հաստատմանըԻնչպես 

«Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՊՀ ուսխորհրդից, առկա փոփոխություններում հաշվի են առնվել  ԿԳ փոխնախարար  Հովհաննես Հովհաննիսյանի՝ հոկտեմբերի 2-ի գրությամբ ուղարկած դիտարկումները եւ այս ընթացքում ուսանողների կողմից ներկայացված փոփոխությունների առաջարկները:

Ուսանողները լիահույս են,որ ողջամիտ ժամկետներում կանոնադրությունը կհաստատվի ԿԳ-ի կողմից:


© 2009 ARMENPRESS.am