Մակրոնը խոստացել է, որ Ֆրանսիան կապահովի Renault-ի կայունությունը եւ կպաշտպանի աշխատակիցներին

17:57, 19 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի պետությունը, լինելով Renault ավտոմոբիլաշինական ընկերության հիմնական բաժնետերերից մեկը, շահագրգռված Է նրա կայունությամբ եւ կապահովի նրա աշխատակիցների պաշտպանությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 19-ին հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Բելգիա այցի ընթացքում մեկնաբանելով Ճապոնիայում Renault-Nissan կոնցեռնի ղեկավար Կառլոս Գոնի ձերբակալման լուրը:

«Պետությունը որպես բաժնետեր շատ ուշադիր կհետեւի դաշինքի եւ ընկերության կայունությանը, ինչպես նաեւ դրա հետ միասին, ակներեւաբար, նաեւ ընկերության բոլոր աշխատակիցների համար անհրաժեշտ կայունությանը»,-ասել Է Մակրոնը, որի ելույթը Բրյուսելից հեռարձակել Է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am