ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը մեկնել է Մոսկվա

12:43, 19 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու նոյեմբերի 19-ին կայանալիք Եվրասիական տնտեսական միության ագրոարդյունաբերական քաղաքականության հարցերով խորհրդի անդրանիկ նիստին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարի պաշտոնակատարին ուղեկցում է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը։

Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ԵԱՏՄ-ում համաձայնեցված ագրոարդյունաբերական քաղաքականության իրականացմանը, պահանջարկի և առաջարկի կանխատեսումների կատարելագործմանը, ինտեգրման գործընթացների ինտենսիվացման համատեքստում ԵԱՏՄ անդամ պետություններում գյուղատնտեսության թվայնացման հեռանկարներին,  ագրոարդյունաբերական համալիրում ինտեգրման խորացման հեռանկարային ուղղություններին, հրատապ հարցերի լուծման մեխանիզմների մշակմանը վերաբերող հարցեր:

 


© 2009 ARMENPRESS.am