ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնում է Թուրքիա

11:36, 19 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մեկօրյա աշխատանքային այցով նոյեմբերի 19-ին մեկնում է Թուրքիա:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Տեղեկության համաձայն՝ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահի հետ Ստամբուլում մասնակցելու է «Թուրքական հոսք» գազատարի ծովային հատվածի շինարարական աշխատանքների ավարտին նվիրված տեսակոնֆերանսին:

Այցի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության նախագահը հանդիպում է ունենալու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ժամանակ քննարկվելու են ռուս-թուրքական հարաբերությունների և տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված մի շարք հարցեր:


© 2009 ARMENPRESS.am