Արգենտինայի ՊՆ-ն անխոհեմ Է համարել 4 մլրդ դոլարի ծախսը San Juan սուզանավը ծովի հատակից բարձրացնելու համար

11:33, 19 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 4 միլիարդ դոլարի հատկացումը ծովի հատակից Արգենտինայի ռազմածովային ուժերի՝ մեկ տարի առաջ խորտակված San Juan սուզանավի բարձրացման գործողության համար անխոհեմ որոշում կլիներ: Նոյեմբերի 18-ին այս կարծիքն Է հայտնել երկրի պաշտպանության նախարար Օսկար Ագուադը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եթե դա իրոք 4 միլիարդ դոլար կարժենա, անխոհեմություն կլինի: Սա իմ անձնական կարծիքն Է, բայց 4 միլիարդ դոլար ծախսել այն ժամանակ, երբ Արգենտինայում աղքատության մակարդակը 30 տոկոս Է կազմում, անխոհեմ Է»,- ասել Է նա America TV հեռուստաալիքի եթերում: Միեւնույն ժամանակ նախարարը նշել Է, որ հիմնական խնդիրը ոչ թե գործողության հնարավոր արժեքն Է, այլ այն տեխնոլոգիաների բացակայությունը, որոնք թույլ տային 907 մետր խորությունից բարձրացնել սուզանավը: «Այժմ մեր առաջնահերթությունը հասկանալն Է, թե ինչ Է տեղի ունեցել»,- ընդգծել Է Ագուադը: Ավելի վաղ Clarin թերթը, վկայակոչելով փորձագետների, գրել Էր, որ նման խորությունից սուզանավի բարձրացման գործողությունը կարող Է 3,5 միլիարդ դոլար նստել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am