Բաքու-Մոսկվա չվերթի ինքնաթիռը հազիվ է խուսափել վթարից

18:36, 16 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքու-Մոսկվա չվերթ իրականացնող ինքնաթիռը հազիվ է կարողացել խուսափել այլ ինքնաթիռի հետ բախումից:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Բաքու-Մոսկվա չվերթի ինքնաթիռը քիչ է մնացել բախվի Մոսկվա-Պեմզա չվերթի ինքնաթիռին, սակայն, բարեբախտաբար, օդաչուները կարողացել են կանխել վթարը:


© 2009 ARMENPRESS.am