Փարիզում կարծում են, որ Լոնդոնին աղետ Է սպառնում Brexit-ից չհրաժարվելու դեպքում

15:21, 16 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի իշխանություններն այժմ հայտնվել են այն իրավիճակում, երբ նրանց հարկավոր Է կամ հրաժարվել Եվրամիությունից իրենց երկրի խոստացված դուրս գալուց (Brexit), կամ համաձայնել անխուսափելի տնտեսական աղետին, որը տեղի կունենա ԵՄ-ի հետ կապերը խզելու դեպքում: Այս կարծիքը նոյեմբերի 16-ին հայտնել Է Ֆրանսիայի Էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Բրյունո լե Մերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Բրիտանացի այն քաղաքական ղեկավարների առջեւ, որոնք հանդես Էին գալիս Brexit-ի օգտին, այժմ ընտրություն Է ծառացել իրենց անհեթեթ քաղաքական խոստումից հրաժարվելու եւ տնտեսական աղետի միջեւ, որի հենց առաջին զոհը կդառնա բրիտանացի ժողովուրդը»,-հայտարարել Է նա Փարիզում՝ ելույթ ունենալով Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ապագային նվիրված խորհրդաժողովում:

Նոյեմբերի 14-ին Միացյալ Թագավորության նախարարների կաբինետը համաձայնեցրել Է Brexit-ի պայմանների վերաբերյալ գործարքի նախագիծը: Արդեն նոյեմբերի 15-ի առավոտյան Մեյի թիմի միանգամից չորս անդամներ, այդ թվում՝ Brexit-ի գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը եւ աշխատանքի ու թոշակների գործերի նախարար Էսթեր Մաքվեյը, իրենց պաշտոններից հրաժարական են տվել՝ ի նշան համաձայնագրի նախագծի հավանության արժանացած պայմաններին անհամաձայնության. նրանք այն համարել են չափազանց մեծ զիջում Բրյուսելին, ինչը հակասում Է այն բանին, ինչի օգտին բրիտանացիները քվեարկեցին 2016 թվականին անցկացված հանրաքվեում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am