Վարդենյանց և Ճամբարակի լեռնանցքներում խիտ մառախուղ է
15:15, 16 Նոյեմբեր, 2018ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 16-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Աշոցքի, Ախուրյանի և Անիի տարածաշրջանների ավտոճանապարհներին անձրև է տեղում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, խիտ մառախուղի պատճառով դժվարանցանելի են Վարդենյանց և Ճամբարակի լեռնանցքները, տեսանելիությունը 30-50 մետր է:
© 2009 ARMENPRESS.am