Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար

10:07, 16 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նաև տեղեկացնում է, որ նոյեմբերի 15-ին ժամը 23:30-ի դրությամբ ՀՀ տարածքում  ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան, Տաշիր քաղաքներում և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին առկա են տեղումներ ձյան տեսքով:

Տավուշի մարզի Բերդ քաղաքում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։


© 2009 ARMENPRESS.am