Դիլիջանի ոլորաններում փլուզված հենապատը ժամանակավորապես վերականգնվել է

15:12, 15 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան-Սևան-Իջևան ( Մ4) միջպետական ավտոճանապարհի 83-րդ կմ-ում՝ Դիլիջանի ոլորաններում գտնվող մասնակի փլուզված ստորին հենապատը ժամանակավորապես վերականգնվել է։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, նկատի ունենալով անձրևային եղանակն ու մոտալուտ ձմեռը՝ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի հանձնարարությամբ՝ ճանապարհը սպասարկող «Ծովագյուղի» ՃՇՇ-ի աշխատակիցներն իրենց ուժերով խնդրին կարողացել են ժամանակավոր լուծում տալ։

Հենապատի հիմնանորոգման աշխատանքները նախատեսվում է իրականացնել հաջորդ տարվա գարնանը:


© 2009 ARMENPRESS.am