Ինդոնեզիայի նախագահը ԵԱՏՄ-ի հետ ազատ առեւտրի գոտու շուտափույթ ստեղծում Է ակնկալում

10:20, 15 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիան հույս ունի արագացնել բանակցությունները ազատ առեւտրի գոտու վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության հետ համաձայնագրի կնքնման շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ինդոնեզացի լրագրողների հետ զրուցելիս հաայտարարել Է Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն՝ ամփոփելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սինգապուրում կայացած հանդիպման արդյունքները:

«Հուսով եմ, որ Ռուսաստանը մեզ կօժանդակի ԵԱՏՄ-ի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների արագացման հարցում»,- ասել Է Վիդոդոն, որի խոսքը նոյեմբերի 15-ին մեջբերել Է Detik լրատվական պորտալը:

Երկու երկրների ղեկավարների հանդիպումը նոյեմբերի 14-ին տեղի Է ունեցել Սինգապուրում, որտեղ ընթանում են Հարավարեւելյան Ասիայի երկրների ասոցիացիայի միջոցառումները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am