Փրկարարները մարել են խոտածածկ տարածքների հրդեհները

21:49, 14 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոեյեմբերի 13-14-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին ԱԻՆ լրատվական ծառայությունից, մասնավորապես՝ Կոտայքի մարզի Հրազադան քաղաքի Շահումյան փողոցում՝ կաթի գործարանին հարակից հանդամասում, այրվել է մոտ 5000 քմ խոտածածկույթ, Շիրակի մարզի Սպանդարյան գյուղի 14-րդ փողոցի թիվ 14 տան բակում՝ մոտ 120 հակ անասնակեր:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:


© 2009 ARMENPRESS.am