ՃՈ-ն վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով

19:42, 14 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում եղանակային փոփոխություններով պայմանավորված` որոշ ճանապարհահատվածներում առկա են տեղումներ ձյան տեսքով: Ուստի խորհուրդ է տրվում բոլոր վարորդներին մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել առավել ուշադիր՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:


© 2009 ARMENPRESS.am