Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 11 քաղաքական ուժ

18:58, 14 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին առաջադրվելու համար ԿԸՀ է դիմել 11 քաղաքական ուժ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին  լրագրողների հետ զրույցում հայտնեց ԿԸՀ նախագահի տեղակալ Արմեն Սմբատյանը:

Արմեն Սմբատյանը հայտնեց, որ ընտրություններին մասնակցելու համար առաջադրման հայտ են ներկայացրել «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ՀՅԴ-ն, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, ՀՀԿ-ն, «Մենք» դաշինքը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը, «Սասնա ծռեր» կուսակցությունը, «Օրինաց երկիր» կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը:

Արմեն Սմբատյանը վստահեցրեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատրաստ է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների պատշաճ մակարդակով անցկացմանը: «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը միշտ պատրաստ է» ասաց Սմբատյանը:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am