Թուրքիան սիրիական Իդլիբի հարցով ստանձնած պարտավորությունները չի կատարում

18:40, 14 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի ազգային հաշտեցման գործերի նախարար Ալի Հայդարը հայտնել է, որ Թուրքիան չի կատարում սիրիական Իդլիբի հարցով ստանձնած պարտավորությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Sputnik-ը:

Նախարարի փոխանցմամբ՝ Թուրքիայի կողմից ստանձնած պարտավորությունների չկատարումը խոչընդոտում է Իդլիբի խնդրի քաղաքական հանգուցալուծմանը:

 «Ներկայումս Իդլիբում իրավիճակը ճգնաժամային է, և անհնար է խոսել զինադադարի մասին»,- ասել է նախարարը:

Սոչիում սիրիական Իդլիբի  հարցով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ նախագահները պայմանավորվել էին Իդլիբում ապառազմականացված գոտի հիմնելու շուրջ: Պայմանավորվածության համաձայն՝ Թուրքիան պետք է ապահովի ծայրահեղականների զինաթափումը և այդ տարածքներից դուրս բերելը:


© 2009 ARMENPRESS.am