Ադրբեջան. հրդեհին զոհ են գնացել մայրը և չորս երեխաները

13:17, 14 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Դաշքեսանի շրջանի  բռնկված հրդեհը ողբերգական հետևանքներ է ունեցել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Հրդեհի մարումից հետո տանը հայտնաբերվել են 1990 թ. ծնված տանտիրուհու՝ Սևինջ Տագիևայի և նրա 4 երեխաների մարմինները:

Հրդեհի պատճառները պարզելու համար քննություն է իրականացվում:


© 2009 ARMENPRESS.am