«Քաղաքացու որոշում» կուսակցությունը կմասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին

11:44, 14 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրտական կուսակցությունն Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու որոշում է կայացրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից:

Կուսակցության գործադիր մարմինն արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշում է կայացրել նոյեմբերի 13-ին կայացած արտահերթ նիստի ընթացքում:

 

 


© 2009 ARMENPRESS.am