ԱՄՆ-ի օդուժի գերձայնային կործանիչ Է աղետի ենթարկվել Տեխասում

10:23, 14 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի T-38 Talon գերձայնային կործանիչը նոյեմբերի 13-ին աղետի Է ենթարկվել Տեխասի նահանգի տարածքում՝ Մեքսիկայի հետ սահմանի մերձակայքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԱՄՆ-ի ՌՕՈՒ-ի Լաֆլին ռազմակայանի մամուլի ծառայությունը: «T-38 Talon-ը, որը տեղակայված Է Լաֆլին ռազմաօդային բազայում, կործանվել Է այսօր ժամը մոտավորապես 19:40-ին (Երեւանի ժամանակով ժամը 05:40-ին):

Փրկարարները գտնվում են կործանման վայրում»,- ճշտել Է ռազմական օբյեկտի մամուլի ծառայությունը Facebook-ի իր Էջում: Այն չի բացահայտում, թե ինչ Է պատահել կործանիչի անձնակազմի հետ: Ռազմաօդային ուժերի Լաֆլին բազան գտնվում Է Սան Անտոնիո քաղաքից 241 կիլոմետր արեւմուտք ընկած շրջանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am