Արոնյանը Կալկաթայի մրցաշարում դեռևս 3-րդ տեղում է  

10:10, 14 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Կալկաթայի մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատից հետո այժմ շախմատիստներն ուժերն են չափում բլիցում: 9 տուրի արդյունքում Արոնյանն ունի 5,5 միավոր և 3-րդ տեղում է: 6,5 միավորով առաջատարը ԱՄՆ ներկայացուցիչ Հիկարու Նակամուրան է: Երկրորդ տեղում Ուսելի Սոն է՝ 6 միավորով:

Նոյեմբերի 9-14-ը Հնդկաստանի Կալկաթա քաղաքում տեղի է ունենում «Տատա Սթիլ Հնդկաստան» մրցաշարը: Մրցաշարն անցկացվում է արագ և կայծակնային շախմատի կանոններով: Մրցաշարին մասնակցում են 10 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, Ռուսաստանը ներկայացնող գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը, ԱՄՆ ներկայացուցիչներ Ուեսլի Սոն և Հիկարու Նակամուրան, ադրբեջանցի գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովը և 4 շախմատիստ Հնդկաստանից՝ գրոսմայստերներ Պենտալա Հարիկրիշնան, Վիդիթ Գուջրաթին, Սուրյա Գանգուլին և պատանի միջազգային վարպետ Նիհալ Սարինը:

Նոյեմեբերի 9-12-ը տեղի ունեցավ արագ շախմատի մրցաշարը, իսկ 13-ին և 14-ին անցկացվում է կայծակնային մրցաշարը:


© 2009 ARMENPRESS.am