«Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

09:30, 14 Նոյեմբեր, 2018

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, կտրվի «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրի պաշտոնական մեկնարկը: Ներկա կլինեն ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին և այլք:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում տեղի կունենա նիստ: Կքննարկվի «Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերությանը պատասխանատվության ենթարկելու հարցը:

 

Ազգային ժողովը կշարունակի իր աշխատանքը, օրակարգում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծին է: Այսօր նաև նախատեսված է ՀՀ կառավարության հետ հարց ու պատասխան:

 

Մամուլի ասուլիսով հանդես կգա տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը: Նա կանդրադառնա Հայաստանի տնտեսական գործընթացներին և 2019-ին ընդառաջ ձևավորվող միտումներին:

 

Երևանում կանցկացվի Աշխարհատեղեկատվական համակարգի /ԱՏՀ/ միջազգային օրվան նվիրված միջոցառում-դասընթաց: Ավելի քան 60 դպրոցի ուսուցիչներ կծանոթանան Աշխարհատեղեկատվական համակարգին: Միջոցառմանը կմասնակցի ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:

 

Լրագրողների հետ կհանդիպեն Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը ասուլիսը: Նրանք կամփոփեն ծանրամարտի աշխարհի առաջնության արդյունքները, կներկայացնեն առաջիկա անելիքները:

 

 

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


© 2009 ARMENPRESS.am