Վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի Լոռու մարզում

18:01, 13 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնական Արեն Մկրտչյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում կառաջադրվի որպես ռեյտինգային թեկնածու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Մկրտչյանը:

««Իմ քայլը» դաշինքի ընկերներիս առաջարկով ս.թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ առաջադրում եմ թեկնածությունս Լոռու մարզում որպես ռեյտինգային թեկնածու»,- գրված է Մկրտչյանի հրապարակման մեջ:


© 2009 ARMENPRESS.am