Վահագն Աթաբեկյանը նշանակվել է Լիբանանում ՀՀ դեսպան

17:54, 13 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սամվել Մկրտչյանին Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Լիբանանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել  Վահագն Աթաբեկյանը:

 

 


© 2009 ARMENPRESS.am