Շան լծասարքերը Դանիայում փոխադրամիջոցի պաշտոնական տեսակ են ճանաչել

16:50, 13 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դանիայի տրանսպորտի նախարարությունը շան լծասարքերը փոխադրամիջոցի պաշտոնական տեսակ Է ճանաչել եւ թույլատրել Է դրանց դուրս գալն ավտոճանապարհներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Local հրատարակությունը: «Շան լծասարքերով ավտոճանապարհներին երթեւեկել կարելի կլինի 2019 թվականի հունվարի 1-ից: Անձնակազմերը պետք Է պահպանեն ճանապարհային երթեւեկության կանոնները:

Որպես երթեւեկության միջոցներ կարող են օգտագործվել ոչ միայն սահնակները, այլեւ անվավոր սայլակառքերը»,- գրել Է հրատարակությունը: Ինչպես նշվում Է, նոր նախաձեռնությունը դրականորեն Է ընդունվել Դանիայի Բնության պահպանության գործակալության կողմից, քանի որ կնպաստի բնապահպանական իրավիճակի բարելավմանը: Ավելի վաղ շան լծասարքերով երթեւեկել թույլատրված Էր սոսկ հատուկ հատկացված վայրերում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am