Wintershall-ը պատժամիջոցների պատճառով դադարեցրել է աշխատանքն իրանական նախագծերում

11:53, 13 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Wintershall նավթի-գազի գերմանական ընկերությունը ամերիկյան պատժամիջոցների պատճառով դադարեցրել Է աշխատանքն իրանական նախագծերում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, բրիֆինգում հայտնել Է ընկերության տնօրենների խորհրդի անդամ Մարտին Բահմանը:

«Ներկա պայմաններում, երբ Իրանի նկատմամբ գործում են ամերիկյան պատժամիջոցները, մեզ՝ որպես եվրոպական ընկերության համար անհնարին Է այնտեղ շարունակել աշխատանքը: Մենք պետք Է պահպանենք մուտքը ֆինանսական շուկա: Ուստի մենք, ցավոք, հարկադրված ենք դադարեցնել մեր ակտիվությունն Իրանում»,-ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am