ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մինսկ

11:08, 13 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը ս/թ նոյեմբերի 13-15-ը մեկնել է Մինսկ՝ Բելառուսի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարման գլխավոր վարչության պետ,  Բելառուսի գլխավոր դատական կատարող Դմիտրի Կովալենկոյի հրավերով՝ մասնակցելու «Հարկադիր կատարման համակարգի զարգացումը» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովին: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից: 

Միջազգային համաժողովի ընթացքում քննարկվելու են տարբեր երկրներում հարկադիր կատարման համակարգերի կատարելագործման ոլորտում գրանցված ձեռքբերումներն ու դրանց հետագա զարգացման հեռանկարները:

 

 


© 2009 ARMENPRESS.am