ՌԴ սահմանապահ ուժերը կարևոր դերակատարություն ունեն ՀՀ անվտանգության ապահովման գործում. Դավիթ Տոնոյան

19:40, 12 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության զինված ուժերն ու սահմանապահ ուժերը կարևոր դերակատարություն ունեն ՀՀ անվտանգության ապահովման գործում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում նշեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:

«Ես վերահաստատում եմ իմ անձնական մոտեցումը, որ Ռուսաստանի զինված ուժերն ու սահմանապահ ուժերը իրականացնում են մեր անվտանգության ապահովման կարևոր դերակատարությունը»,- ասաց Տոնոյանը:


© 2009 ARMENPRESS.am