ՀՀ ԶՈՒ հումանիտար առաքելության խումբը Սիրիա կմեկնի հուշագրային գործընթացների ավարտից հետո. Դավիթ Տոնոյան

19:17, 12 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի հումանիտար առաքելության խումբը Սիրիա կմեկնի հուշագրային գործընթացների ավարտից անմիջապես հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:

«Հիմա ավարտվում են նյութատեխնիկական ապահովման որոշ հուշագրային գործընթացները։ Դա կարող է շատ արագ ընթանալ, կարող է լինել մինչև տարվա վերջ, կարող է լինել մինչև հաջորդ տարվա սկիզբ։ Խումբն ամբողջությամբ պատրաստ է, ու կարող է մեկնել այդ գործընթացի ավարտից անմիջապես հետո»,- ասաց Տոնոյանը։


© 2009 ARMENPRESS.am