Գագիկ Ղալաչյանը նշանակվել է Ղազախստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

11:17, 12 Նոյեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Արա Սահակյանին Ղազախստանում և Ղրղզստանում  ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին հրամանագիր:

Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Ղազախստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Գագիկ Ղալաչյանը:

 

 


© 2009 ARMENPRESS.am